«Նյուքասլը» դիտարկում է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Կոստառիկացին փարիզյան ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2019 թվականի սեպտեմբերին։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 35-ամյա Նավասը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 17 գնդակ։