«Էվերտոնի» ղեկավարությունը դիտարկում է երկու թեկնածուների՝ որպես Ռաֆայել Բենիտեսին փոխարինող, ով երեկ հեռացվել էր գլխավոր մարզչի պաշտոնից։
Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով, անգիլական ակումբը աշխատում է Ռոբերտո Մարտինեսի վերադարձի վրա, ով Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։ Նշենք, որ Մարտինեսը 2013-ից 2016 թվականներին արդեն գլխավորել է «Էվերտոնը»:
Բացի այդ, կարճ ցուցակում ընդգրկվել է «Միլանի» և «Նապոլիի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն, ով գործազուրկ է 2021 թվականի ամառվանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է գլխավորել լիվերպուլյան ակումբը։