ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հոկտեմբերից ապրում է Դոհայում։
Նա այնտեղ տուն է վարձում իր և իր ընտանիքի համար։ Ըստ Blick-ի, Ինֆանտինոն շատ հազվադեպ է լինում Ցյուրիխում՝ իր աշխատավայրում, և դա նյարդայնացնում է շատ աշխատակիցների։
Աղբյուրը նշում է, որ Ինֆանտինոյի չորս դուստրերից երկուսը դպրոց են հաճախում Դոհայում, իսկ ինքը՝ Ջիանին, բավականին շատ ժամանակ է անցկացնում երկրի իշխող ընտանիքի անդամների շրջապատում։
Հիշեցնենք, Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կկայանա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաթարում։