Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան հեռացել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբից, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հաղորդվում է, որ իսպանացին իր նախաձեռնությամբ է խզել պայմանագիրը: Այդուհանդերձ, բրազիլական ակումբը ֆուտբոլիստին հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» ոչ պաշտոնապես հետաքրքրվել է ֆուտբոլիստի ծրագրերից: Հաղորդվում էր նաև, որ իսպանական «Կադիսն» ու «Էլչեն» ցանկանում են ձեռք բերել նրան:
33-ամյա Կոստան 2021 թվականի օգոստոսից էր հանդես գալիս «Ատլետիկո Մինեյրոյում»: Այս ընթացքում Դիեգոն թիմի հետ հաղթել է Բրազիլիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում: 19 խաղում ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
¡Gracias, Diego Costa! 🇪🇸🐔
🤝 O atacante acertou a sua rescisão de contrato e se despede do #Galo. Diego atuou em 19 jogos, marcou 5 gols e serviu duas assistências. Venceu o Brasileirão e a Copa do Brasil de 2021!
Boa sorte na sequência da carreira, Diego! 💪🏼⚽ pic.twitter.com/XGMFgYtI6r
— Atlético 😷 (@Atletico) January 16, 2022