Նիդեռլանդների առաջնության 19-րդ տուրի խաղում «Այաքսը» արտագնա խաղում 3-0 հաշվով վստահ հաղթեց «Ուտրեխտին»։
Ամստերդամյան ակումբին հաղթանակ բերեց Բրայան Բրոբեյի դուբլը, իսկ Էնթոնին ևս մեկ գոլ խփեց։
OptaJohan-ի փոխանցմամբ՝ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 128-րդ խաղում 100-րդ հաղթանակն է տարել Էրեդիվիզիում, ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։ Նախկինում ոչ մի մարզիչ չէր կարողացել այդքան արագ 100 հաղթանակ տանել առաջնությունում։
19 տուրից հետո «Այաքսը» վաստակել է 45 միավոր և Նիդեռլանդների առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ մեկ միավորով հետ մնալով ՊՍՎ-ից։