«Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ալեքս Սոնգը խոսել է 2012 թվականին «Արսենալից» «Բարսելոնա» տեղափոխվելու հանգամանքների մասին։
«Երբ «Բարսելոնան» ինձ պայմանագիր առաջարկեց, և ես տեսա, թե որքան եմ վաստակելու, ստիպված չէի երկու անգամ մտածել։ Մտածում էի, որ թոշակի գնալուց հետո կինս ու երեխաներս պետք է լավ ապրեն։
Ես հանդիպեցի «Բարսելոնայի» մարզական տնօրենի հետ, և նա ասաց, որ ես շատ խաղաժամանակ չեմ ստանա, բայց դա ինձ չէր հետաքրքրում. կարևորը՝ ես գիտեի, որ դառնալու եմ միլիոնատեր:
Ես եկա մարզվելու և տեսա, թե ինչպես է Թիերի Անրին գալիս անհավանական մեքենայով: Ինքս ինձ ասացի, որ ամեն գնով նույն մեքենայից կգնեմ։ Ես ներկայացրեցի կանոնավոր վճարման փաստաթղթերը և ստացա մեքենա, Անրիի նույն մեքենայից: Բայց երդվում եմ, երկու ամիս հետո հետ տվեցի։ Ամբողջ գումարս գնում էր վառելիքի համար։ Ես ասացի. «Տվեք ինձ Toyota, Անրիի մեքենան ինձ համար շատ թանկ է», — Instagram-ում ասել է Սոնգը իր հայրենակից, բասկետբոլիստ Պասկալ Սիակամին։