«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մադրիդի «Ռեալի»` Իսպանիայի Սուպերգավաթի նվաճմանը։ Եզրափակիչ խաղում «սերուցքայինները» 2-0 հաշվով հաղթեցին «Աթլետիկին»։
«Շնորհավորում ենք «Ռեալին» Սուպերգավաթը հաղթելու համար»,- գրել է կատալոնական ակումբը Twitter-ում։
Իսպանիայի Սուպերգավաթների թվով ռեկորդակիր է «Բարսելոնան»՝ 13։ «Ռեալի» համար ընթացիկ գավաթը 12-րդն էր։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավարտված Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում պարտվեց Մադրիդի «Ռեալին»՝ 2-3 հաշվով: