Լիգա 1-ի 21-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լիլլի» հետ։
15-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Սվեն Բոտմանը։ 75-րդ րոպեին Չենգիզ Ունդերը կարողացավ խփել պատասխան գոլը։
32-րդ րոպեից Ֆրանսիայի գործող չեմպիոնները 10 հոգով էին խաղում, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել էր Բենժամին Անդրեն։
«Մարսելը» վաստակեց 37 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդն է։ «Լիլլը» 29 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականով։