Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Հասարակածային Գվինեան 1-0 հաշվով հաղթեց Ալժիրին։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Էստեբան Օբիանգը։ Այս հաղթանակի շնորհիվ Հասարակածային Գվինեան վաստակեց երեք միավոր և E խմբում երկրորդն է։ Ալժիրը մեկ միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։