«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան ակումբի այն խաղացողների մասին, որոնք մասնակցում են Աֆրիկական ազգերի գավաթին։
«Ձեռքս սրտիս դնելով ասում եմ, որ կցանկանայի, որ մեր խաղացողներից մեկն անցներ Աֆրիկական ազգերի գավաթի ողջ ճանապարհն ու մրցաշարի հաղթող դառնար։ Գիտեմ դա ինչ է նշանակում նրանց համար։
Հուսով եմ՝ նրանք կվայելեն յուրաքանչյուր վայրկյանը, որ անցկացնում են այդ մրցաշարում։ Իսկ մենք դեռ ստիպված ենք առանց նրանց գլուխ հանել, բայց դա լրիվ նորմալ է։ Սա հիանալի հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար, որ դրսևորեն իրենց։ Ահա թե մենք այն ինչպես ենք տեսնում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։