«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան արձագանքել է շշուկներին այն մասին, որ չի տոնել «Ուդինեզեի» դարպասը խփած գոլը, քանի որ թուրինյան ակումբի հետ նոր պայմանագրի համաձայնության չի եկել։
«Ո՞ւմ էի նայում։ Ուղղակի ընկերոջս էի փնտրում տրիբունայում ու չէի կարողանում գտնել նրան։ Կարելի՞ է ինձ հավատալ։ Դա արդեն ձեր գործն է»,-Դիբալայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։