Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Բետիս»-«Սևիլյա» խաղի 39-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Մինչ «Բետիսի» ֆուտբոլիստները տոնում էին գոլը, տրիբունայից պլաստմասե ձող են նետել «Սևիլյայի» ֆուտբոլիստ Ժոան Ժորդանի գլխին։
Գլխավոր մրցավարի որոշմամբ խաղը դադարեցվել էր։
Ինչպես հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ թիմերը չեն ավարտի խաղը՝ նշելով, որ դատապարտում է մարզադաշտերում ցանկացած տեսակի բռնության դրսևորումները։