Աֆրիկական ազգերի գավաթի 2-րդ տուրի D խմբում մրցում էին Գվինեա Բիսաուի և Եգիպտոսի հավաքականները:
Հանդիպումն ավարտվեց Եգիպտոսի նվազագույն հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը 69-րդ րոպեին:
84-րդ րոպեին մրցակիցը ևս գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարը VAR-ին դիմելուց հետո չարձանագրեց այն:
Այսպիսով, Եգիպտոսն առաջին միավորը վաստակեց մրցաշարում: