Ա Սերիայի 22-րդ տուրում «Լացիոն» մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սալերնիտանայի» դարպասը։
«Արծիվների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Չիրո Իմմոբիլեն, ևս մեկ գոլ խփեց Մանուել Լաձարին։ Այս հաղթանակի շնորհիվ «Լացիոն» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Սալերնիտանան» 11 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։