«Լացիոյի» և Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդատ Մուրիքին կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է TapeSport24-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի ԲԿՄԱ-ն։ Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեն հաստատել է, որ իրենք «բանակայիններից» առաջարկ են ստացել։
27-ամյա Մուրիքին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ «Արծիվների» հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։