Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Նիգերիան 3-1 հաշվով հաղթեց Սուդանին։
Նիգերիայի կազմում գոլերով աչքի ընկան Սամուել Չուկվեզեն, Տայվո Ավոնյին և Մոզես Սիմոնը։ Սուդանի հավաքականի միակ գոլը խփեց Վալիելդին Խիդիրը։
Նիգերիան վեց միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը, Սուդանը վաստակել է մեկ միավոր։