Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 1-0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Հանդիպումից հետո իր տպավորությունների մասին է կիսվել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Մենք չէինք նախատեսել, որ ՉԼ գավաթակրի դեմ խաղում պետք է 10 գոլային պահ ստեղծենք։ Թիմը բավականին համբերատար գտնվեց և ամեն ինչ ճիշտ արեց։
Մրցակիցը փորձում էր օգտվել մեր սխալներից և մեզ «բռնել» հակագրոհի վրա, սակայն վերջնական արդյունքում մենք իրենց հետ վարվեցինք նույն կերպ։
Միանշանակ բավականին արժանի հաղթանակ տարանք լավագույն հակագրոհող թիմերից մեկի դեմ խաղում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում BBC-ն։