Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Քյոլնի» դեմ խաղում «Բավարիան» առաջին խաղակեսում արդեն 2 գոլ է խփել։
Այսպիսով, մյունխենյան ակումբը Գերմանիայի առաջնությունում խփած գոլերով ամենաերկար շարքի նոր ռեկորդ սահմանեց (66 հանդիպում անընդմեջ):
Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Մյունխենի «Բավարիային»՝ 65 խաղ անընդմեջ 2012-ից 2014 թվականներին։
Դորտմունդի «Բորուսիայի»՝ 2020-ից 2021 թվականների 37 հանդիպումների շարքը այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը։