«Ջենոայի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին և նրա անձնակազմին՝ վերջին ամիսներին կատարած քրտնաջան աշխատանքի համար: Առաջին թիմի ղեկը ժամանակավորապես կվստահվի Աբդուլայե Կոնկոյին, որին կօգնի Ռոբերտո Մուրգիտան»,- նշում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անդրեյ Շևչենկոն գլխավորել էր «Ջենովան» 2021 թվականի նոյեմբերի 7-ին։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 11 հանդիպում, տարել 1 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 7 պարտություն։ 21 տուրից հետո «Ջենոան» Ա Սերիայում 19-րդն է։