Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:
Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Հոլանդն ու Մունիրը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դահուն:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 40 միավորով 2-րդն է: «Ֆրայբուրգը» 4-րդն է 30 միավորով: