Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 30-ամյա խաղացողը COVID-19 դրական թեստ է հանձնել։
Նշենք, որ Դավիդ Ալաբան նույնպես չի մասնակցել Մադրիդի «Ռեալի» մարզմանը՝ «Ատլետիկի» դեմ Սուպերգավաթի եզրափակիչ խաղից առաջ։
Այս մրցաշրջանում Կարվախալը 17 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» հունվարի 16-ին կխաղա «Ատլետիկի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: