«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ԱՊԼ 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին։
««Չելսին» տիտղոս նվաճելու շանսերը կկորցնի՞, եթե վաղը պարտվւ։ Գուցե։
«Ման Սիթին» ավելի լավ հաղթահարեց վնասվածքներն ու կորոնավիրուսը։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Դժվար է պատասխանել։ Գուցե, հաջողությունն էր։ Գուցե, նրանք ուղղակի ավելի լավ են աշխատում։
Նրանք ավելի քիչ վնասվածքներ ունեին, ավելի հազվադեպ խաղացին թույլ կազմով։ Ահռելի տարբերություն է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Football.london-ը։