Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկին ձեռքբերելու տարբերակը: 25-ամյա անգլիացին այս ձմեռ կարող է տեղափոխվել Իտալիա, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» մտադիր է պայմանագիր կնքել Լոֆտուս-Չիկի հետ այն դեպքում, եթե բրազիլացի կիսապաշտպան Արտուրը վարձակալությամբ տեղափոխվի «Արսենալ»:
Լոֆտուս-Չիկն առաջնային տարբերակ է Արտուրին փոխարինելու համար: «Յուվենտուսը» նաև դիտարկում է Ռենատու Սանշեշի թեկնածությունը «Լիլից», սակայն պորտուգակացին թուրինցիներին կարող է թանկ արժենալ:
Ընթացիկ մրցաշրջանում Ռուբեն Լոգտուս-Չիկը «Չելսիի» կազմում 20 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը 20 մլն եվրո է գնահատում: