Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլանը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ջենոային»: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ Ստեֆանո Պիոլիի սաների։
Հաղթողների կազմում աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Ռաֆայել Լեաուն և Ալեքսիս Սալեմաքերսը: «Ջենոայի» կազմում գոլի հեղինակ է դարձել Լեո Էստիգորը: Մրցաշարի քառորդ եզրափակչում «Միլանը» կխաղա «Լացիո»-«Ուդինեզե» զույգի հաղթողի հետ։