Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 3:2 հաշվով: Սա պատմության մեջ երկրորդ դեպքն էր, երբ մադրիդյան ակումբը հինգ անգամ անընդմեջ հաղթում է կատալոնացիներին։
Այն առաջին անգամ տեղի է ունեցել 1962-ից 1965 թվականներին, երբ «Ռեալի» հաղթական շարքը «Բարսելոնայի» դեմ կազմել է 7 խաղ։ Վերջին անգամ «բլաուգրանային» հաջողվել է հաղթել 2019 թվականի մարտի 2-ին կայացած կլասիկոյում։
2022 թվականի մարտի 20-ին ակումբները կհանդիպեն Լա Լիգայի երկրորդ շրջանի ընթացքում։