Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության Թունիս-Մալի (0-1) հանդիպումից հետո Թունիսի հավաքականի մարզիչները հարձակվել են գլխավոր մրցավար Ժաննի Սիկազվեի վրա։
Հանդիպման երկրորդ խաղակեսում միայն երեք անգամ մրցավարը դիմել է VAR համակարգին, բացի այդ եղել են նաև այլ դադարներ։ Գլխավոր մրցավարը հիմնական ժամանակի ավարտին մի քանի րոպե ավելացնելու փոխարեն հանդիպումն ավարտել է, երբ դեռ լրացած չի եղել 90-րդ րոպեն։
Մրցավարի եզրափակիչ սուլիչի հնչելու պահին լուսատախտակին արձանագրված ժամանակը եղել է 89 րոպե 51 վայրկյան։ Մարզադաշտի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մրցավարը կարողացել է հեռանալ խաղադաշտից։
😳 The referee has blown the whistle after 89 minutes in Tunisia vs Mali #AFCON
😡 Tunisian coach Mondher Kebaier is furious with the decision to finish the game with no additional time pic.twitter.com/RISJCnclAK
— Football Daily (@footballdaily) January 12, 2022