«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին:
«Ակումբը զգում է, որ խառնաշփոթ է: Դա իր մեջ ներառում է խաղացողներին, աշխատակիցներին և մենեջերներին: Ո՞վ կցանկանա հիմա գալ այս ակումբ: Այստեղ լրիվ խառնաշփոթ է տիրում:
Մենք գիտենք, որ Ռոնալդուն, Պոգբան, Վարանը, Մատիչը մեծ փորձ ունեն և նվաճել են գավաթներ, բայց մնացած խաղացողները չեն ապացուցել, որ բավական լավն են ինչ-որ բան նվաճելու համար։
Այս խաղացողներից ոմանք արդեն բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել: Ռեշֆորդը շատ հանդիպումներ է անցկացրել, բայց կարո՞ղ ենք մի օր տեսնել, թե այս տղաներն ինչպես են իրենց ներուժն օգտագործում:
Արդյո՞ք նրանք երբևէ բավական լավը կլինեն գավաթներ նվաճելու համար: Արդյո՞ք Մագուայերը բավական լավն է: Լինդելոֆը բավական լավն է: Մենք շարունակում ենք խոսել այն մասին, թե որքան լավն են, բայց նրանք չեն կարողանում անել այն, ինչը պահանջվում է խաղադաշտում», Սքուոլզի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: