Գերմանական Ռուպոլդինգում ընթացքի մեջ է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլը։
Կանանց պայքարում այսօր տեղի ունեցավ 7,5 կմ սպրինտի հաղթահարումը։ 19 րոպե 45,2 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց շվեդ Էլվիրա Էբերգը։ Առաջատարին 21,6 վայրկյան արդյունքով զիջեց նորվեգացի Մարտե Ռյոյսելանդը։ Լավագույն եռյակը 20 րոպե 14,9 վայրկյան արդյունքով եզրափակեց իտալացի Դորոտեյա Վիրերը։
Ընդհանուր հաշվարկում 591 միավորով առաջատարը Ռյոյսելանդն է։ Եբերգը 509 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 461 միավորով եզրափակում է բելառուս Դինարա Ալիմբեկովան։