«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան ձախ ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել «Ռոմայի» դեմ Ա Սերիայի 21-րդ տուրի խաղի 32-րդ րոպեին։
Ինչպես հաղորդում է DAZN-ը՝ Կյեզային սպառնում է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, քանի որ կասկած կա, որ իտալացի խաղացողը ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքի ունի։
24-ամյա Կյեզան Ֆիորենտինայի սան է: Իտալացի հարձակվողը «Յուվենտուս» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերին: