Կամերունում մեկնարկաց Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում Կաբո Վերդեի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Եթովպիայի ընտրանուն։
12-րդ րոպեին եթովպացիների կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Յարեդ Բայեն։ Միակ և հաղթական գոլը առաջին կեսի ավելացված ժամանակում խփեց Խուլիո Տավարեսը։
Այսօր տեղի ունեցած առաջին խաղում Կամերունը 2-1 հաշվով հաղթել էր Բորկինա Ֆասոյի հավաքականին։