«Բարնլիի» դարպասապահ Ջո Հարթը հերթական հակառեկորդն է սահմանել: «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահը գտնվում է խորը ճգնաժամի մեջ:
32-ամյա դարպասապահը դաշտում չի հայտնվում արդեն 400 օր: Անցած մրցաշրջանում «Վեսթ Հեմից» տեղափոխվելուց հետո Հարթը Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 խաղ «Բարնլիի» կազմում: Խաղադաշտում նա վերջին հայտնվել է 2018-ի դեկտեմբերի 26-ին՝ «Էվերթոնի» դեմ խաղում (1:5):
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Ջոն կարող էր տեղափոխվել «Ասթոն Վիլա», բայց վերջիններս ընտրեցին «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնային: