«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի ծառայություններով: Աղբյուրի փոխանցմամբ, կապտանռնագույններն այս տարբերակին կարող են անդրադառնալ 2022 թվականի ամռանը, եթե չկարողանան ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
27-ամյա Ֆերնանդեշը 2020 թվաանի փետրվարին է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Սպորտինգից»: Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ՉԼ խմբային փուլի 5 խաղում Ֆերնանդեշը 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին: Transfermarkt-ը 90 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերը: