ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ՉԼ-ում ակումբի ամբիցիաների մասին։ Մրցաշարի 1/8 եզրափակչում փարիզեցիները կհանդիպեն «Ռեալին»։
«Պիտի պատրաստ լինենք։ Սա մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է։ Ուզում ենք քայլ առաջ անել։
Երկու տարի է անցել այն ժամանակվանից, ինչ մենք դուրս ենք եկել եզրափակիչ, կիսաեզրափակիչ։ Բայց հիմա ուզում ենք հաղթել»,- Մբապեի խոսքերն է փոխանցում CNN-ը։