«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատալոնական թիմի նորեկ Ֆերան Տորեսի շնորհանդեսի ժամանակ պատասխանել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերի մասին հարցին.
«Չեմ ցանկանում խոսել կոկրետ ֆուտբոլիստների մասին: Դա մեր շահերից չի բխում, քանի որ խոսակցությունները բարձրացնում են նրանց տրանսֆերային արժեքները: Մենք աշխատում ենք ուժեղացնել այն դիրքերը, որոնց մասին խնդրել է մարզիչը: «Բարսան» էտալոն է շուկայում: Շուտով կտեսնեք՝ «Բարսան» ինչպես է վերածնվում:
Մենք մինչև հիմա մեծ ուժ ենք համարվում տրանսֆերային շուկայում: Բոլորը պետք է պատրաստվեն, քանի որ մենք վերադարձել ենք: Մենք օրինակ ենք: Դրա ապացույցը Ֆերան Տորեսի՝ հիմա այստեղ լինելն է: Մենք վերադառնում ենք»,- ասել է Լապորտան: