Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մրցումային առաջին օրն անցկացվել է 12 պարտիա, ինչից հետո ԱՄՆ—ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արոնյանը տարել է 9 հաղթանակ, գրանցել է 2 ոչ-ոքի և կրել 1 պարտություն՝ 10 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 8,5 միավոր և կիսում է 4-13-րդ հորիզոնականները:
Դեկտեմբերի 30-ին կանցկացվեն աշխարհի առաջնության վերջին 9 պարտիաները։