Վարշավայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տիգրան Պետրոսյանը՝ 8 միավորով գրավելով 27-րդ տեղը։ Նույնքան միավոր վաստակեցին նաև Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 17-ամյա ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը թայ-բրեյքում հաղթեց Յան Նեպոմնյաշչիին:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը գրավեց 28-րդ, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ 94-րդ տեղը:
Ախարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: