ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է VAR համակարգի մասին, որն արդեն մի քանի տարի է գործարկվել է ֆուտբոլում.
«Մրցավարը չպետք է 7 րոպե ծախսի VAR-ի օգնությամբ որոշում կայացնելու վրա: Ես կողմ եմ այդ համակարգին, եթե այն ճիշտ է օգտագործվում:
Երբեմն մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում և դա հոգեբանորեն ազդում է մեզ վրա: Մենք դեռ պետք է համակերպվենք VAR-ին»,- ասել է Մբապեն: