«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալը.
«Ֆուտբոլիստ եմ դարձել ֆուտբոլի հանդեպ սիրո շնորհիվ: Ես քրտնաջան աշխատում էի և փորձում էի, հանուն դրա տեղափոխվեցի Մոսկվա: Ամենաարժեքավոր խորհո՞ւրդը. հայրս է տվել: Նա ինձ միշտ շատ խորհուրդներ է տալիս: Գլխավորը՝ նախքան ինչ-որ բան անելը, պետք է գլխով մտածել:
Այս մրցանակը շատ կարևոր է ինձ համար: Դա նշանակում է, որ ես չպետք է կանգ առնեմ: Ցանկանում եմ դառնալ ավելին, քան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը»,- ասել է Զախարյանը: