«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարիերան կարող է շարունակել իսպանական Լա Լիգայում:
Sky Sports-ը հայտնում է, որ «Սևիլիան» ՄՅՈՒ-ին առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու շուրջ: Անգլիական ակումբը դեռևս չի պատասխանել:
Ավելի վաղ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել էր, որ Մարսիալը ցանկանում է հեռանալ թիմից: Հաղորդվում էր, որ 26-ամյա հարձակվողը համաձայն է տեղափոխվել «Սևիլիա»:
Մարսիալը 2015 թվականին է միացել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ տեղափոխվելով «Մոնակոյից» 60 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: