«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, խոսել է Կրիշտիանուի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի մասին, ովքեր միասին 4 երեխա են մեծացնում։
«Այո, նա լավ աղջիկ է: Կրիշտիանուն օրինակելի հայր է, բայց ունի օգնականներ։ Երեխաներն ունեն դայակներ, աշխատակազմ։ Բնական է, որ երկուսով չեն հասցնի զբաղվել երեխաների հետ: Չորս երեխան շատ մեծ աշխատանք է պահանջում, իսկ նրանք գործունյա են և զբաղված են լինում:
Ջորջինան հիանալի օգնական է Կրիշտիանուի համար, դրանում կասկած չկա»,- ասել է Ռոնալդուի մայրը The Scottish Sun-ին :