«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, հայտնել է, թե մինչև երբ է իր որդին շարունակելու ֆուտբոլիստի կարիերան։
«Կրիշտիանուն պատրաստվում է հանդես գալ մինչև 40 տարեկանը։ Ես նրան հարցրել եմ՝ արդյո՞ք չի ցանկանում կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ։ Նա ինձ պատասխանել է, որ ցանկանում է վայելել կյանքը և առայժմ այդ մասին չի մտածում»,- այս մասին Դոլորեսը նշել է thescottishsun.co.uk-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Ռոնալդուն արժանացավ պատմության լավագույն ռմբարկուի համար նախատեսված մրցանակին։