«Պար Սեն Ժերմենի» պաշտպան Աբդու Դիալոն կարող է տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» վերջինիս դիտարկում են որպես դանիացի պաշտպան Սիմոն Կյաերին հետագա փոխարինողի։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։ Աբդուն կարող է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ ձախ պաշտպանի դիրքում։