Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Պորտուգալիայի հետ՝ ԱԱ-2022-ի անցումային խաղ անցկացնելու մասին.
«Խոսել եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, և մենք կատակեցինք Պորտուգալիայի և Իտալիայի միջև հնարավոր խաղի մասին: Տեսնենք՝ ինչ կլինի խաղադաշտում: Կրիշտիանուն գիտի, որ մի քանի հարված կստանա: Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ ենք անելու խաղադաշտում, և ես վստահ եմ, որ մենք երկու հիանալի խաղ կանցկացնենք»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը:
Բոնուչին և Կյելինին ավելի վաղ միասին խաղացել են «Յուվենտուսում»:
Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականն ԱԱ-2022-ի անցումային խաղերի կիսաեզրափակչում կխաղա Մակեդոնիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 24-ին: Այդ զույգի հաղթողը կմրցի Թուրքիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղով էլ կվճռվի այն թիմը, որը կմեկնի Քաթար: