Միլանի «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, 37-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո սլովենացու պայմանագրի ժամկետը լրանալու է «Ինտերի» հետ, և վերջինս կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Ընթացիկ մրցաշրջանում Հանդանովիչը մասնակցել է 25 հանդիպման՝ բաց թողնելով 20 գնդակ և սեփական դարպասը 11 խաղում պահելով անառիկ։