«Բարսելոնան» մտադիր է այս մրցաշրջանի վերջում ուժեղացնել պաշտպանական եզրերը։
Ակումբը նախատեսում է ամռանը նոր խաղացողներ հրավիրել ինչպես ձախ, այնպես էլ աջ գիծ, հայտնում է Diario Sport-ը:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հույսեր չի կապում աջ պաշտպան Սերժինիո Դեստի հետ, ում թիմում կարող է փոխարինել Նուսաիր Մազրաուին` «Այաքսից»։ «Բարսան» հետաքրքրված է նաև «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայով:
Ինչ վերաբերում է պաշտպանության ձախ եզրին, ապա այստեղ «Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայի» պաշտպան Խոսե Գայայով։
Խաղացողը լավ հարաբերությունների մեջ է ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հետ: Չավին նույնպես հավանում է նրան։
Պաշտպանի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, ուստի ակումբը կարող է վաճառել նրան հաջորդ ամառ, որպեսզի մեկ տարի անց անվճար բաց չթողնեն։