«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգայի՝ «Ատալանտա» տեղափոխությունը հետաձգվում է։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հաղորդում է, որ այսօր պլանավորված բուժզննումը մի քանի օրով հետաձգվել է։
Իվուարցի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի դեկտեմբերի 30-ին կամ 31-ին։ Դրանից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։