«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ամենայն հավանականությամբ կլքի ակումբը հաջորդ հունիսին` պայմանագրի ավարտից հետո։
Sky Sports-ը, հղում տալով The Sunday Telegraph-ին , հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հավատում են, որ Ռյուդիգերը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո անվճար տեղափոխվել իրենց ակումբ։ «Չելսին» դեռ չի կարողանում պայմանավորվել գերմանացու հետ նոր պայմանագրի շուրջ։
Ռյուդիգերն` ինքը նշել է, որ չի պատրաստվում մնալ Լոնդոնում և ակնարկել է, որ «Ռեալը» հիանալի տարբերակ է ցանկացած ֆուտբոլիստի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիոն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։