Whoscored վիճակագրական պորտալն ամփոփել է Լա Լիգայի անցած տարին։
Ըստ պորտալի՝ 2021 թվականին Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, որի միջին գնահատականը կազմել է 7,75 միավոր։
7,60 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Բենզեմայի թիմակից Վինիսիուս Ժունիորը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը, որի միջին գնահատականը կազմել է 7,53 միավոր։