Լեգենդար բասկետբոլիստներ Ռեյ Ալենը և Ռեջի Միլերը շնորհավորել են «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆ Կարիին` պատմական ռեկորդի կապակցությամբ:
«Նյու Յորքի» դեմ խաղում (105: 96) Կարին 5 անգամ հաջող իրացրերց 3 միավորոանոց նետումը և դուրս եկավ NBA-ի պատմության մեջ առաջին տեղ՝ ճշգրիտ հեռահար նետումների ընդհանուր քանակով։
Ցուցակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող Ալենն ու Միլերը խաղից հետո շնորհավորել են Կարիին նոր ռեկորդի կապակցությամբ և նրան նվիրել հատուկ մարզաշապիկ՝ 2974 համարով։