«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Sport Witness-ը։
24-ամյա հոլանդացին կարող է փոխանակվել կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հետ, ում տրանսֆերով հետաքրքրված է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին։
Դե Յոնգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։